Սիրելի բարեկամ,
Ինչու՞ եմ հենց ա՛յս գրքերը քեզ ներկայացնում: Ցանկանում եմ, որ քո ներքին աշխարհն այնքան հարուստ լինի, այնքան պայծառ ու շքեղ, ինչպես այս գրքերն են ու նրանց մեջ ապրող ամենակարևոր ու անհրաժեշտ պատգամները: Ես ընտրել եմ ա՛յն լավագույն ժամանակը, երբ ամեն առողջ սերմնահատիկ ծիլ է տալիս: Քո մաքուր ներաշխարհը լցվում է առանձնահատուկ նյութով, զորացնում է քեզ: Ինչպե՞ս է մերանը, թթխմորը մի փոքրիկ զանգված լինելով, կարողանում լիքը, առատ բարիք ստեղծել: Այդպես Դու, այս գրքերը յուրացնելով՝ ՄԵԾԱՆՈւՄ ես: Բառիս ամենալայն իմաստով: Քո ողջ կյանքն ապահովում ես առողջությամբ: Հոգևոր, մտավոր առողջությամբ: Գրողը սերմնացանի պես է: Սերմը ճիշտ ժամանակին պիտի ցանի: Իսկ դո՛ւ, դու չպետք է քամուն տաս այդ սերմերը: Որքան ժամանակ ուսուցիչը ներկա է քո կյանքում, խնամում, գուրգուրում է այդ ծիլերը: Դա ամենակարևոր, լավագույն ժամանակն է: Մնացածը ինքնուրույն աշխատանքն է: Այս գրքերը, սիրելի բարեկամս, ուսուցչի մշտական ներկայության ՎԿԱՅԱԳՐԵՐՆ են: Ամուր պահիր, աչքի լույսի պես: Հետագայում այդ լույսը բացվելու, տարածվելու է: Անընդհատ արժեվորվելու և վերաարժեվորվելու է: Լուսավորելու է քո կյանքը: Ինչպես մայրը, որ կյանք է տվել քեզ, այնպես էլ ուսուցիչը, որ գիտելիքներով իմաստավորել է կյանքդ՝ միշտ կողքիդ չեն կարող լինել: Սակայն քո կողքին հավատարմորեն, ընդմիշտ լինելու են ա՜յս և մյուս գրքերը, որ արդեն կընտրես ԻՆՔԴ:
Հաջողություն եմ մաղթում:

Sale!
Original price was: $52.99.Current price is: $32.99.
Sale!
Original price was: $59.99.Current price is: $29.99.
Sale!
Original price was: $54.99.Current price is: $34.99.
Sale!
Original price was: $49.99.Current price is: $27.99.
Sale!
Original price was: $47.99.Current price is: $27.99.
Sale!
Original price was: $54.99.Current price is: $34.99.
Sale!
Original price was: $49.99.Current price is: $29.99.